Հայբիզնեսբանկի աշխատակիցները, Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, այցելել են բանկի 100-ամյա հաճախորդ Գայանե Սիմոնյանին եւ նրան հանձնել կենսաթոշակային նոր քարտ եւ նվերներ:Գայանե Սիմոնյանին են այցելել Հայբիզնեսբանկի աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը եւ «Երեւան» մասնաճյուղի կառավարիչ Ռոբերտ Մկրտչյանը:«Գայանե Սիմոնյանի հարազատները շնորհակալություն են հայտնել Հայբիզնեսբանկի ղեկավարությանը նման բարեխիղճ եւ հարգալից գործելաոճի համար՝ նշելով, որ երկար ժամանակ է, ինչ օգտվում են բանկի մատուցած ծառայություններից եւ միշտ գոհ են եղել, սակայն տատիկի նկատմամբ ցուցաբերված հոգատար այս քայլը շատ ավելի դրական եւ ոգեւորող տրամադրություն հաղորդեց»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում նշել են, որ իրենք նման քայլերի միջոցով փորձում են հնարավորինս օգտակար լինել իրենց հաճախորդների տարբեր խմբերի՝ ապահովելով նրանց համար սպասարկման ավելի լավ պայմաններ: Tweet Դիտում՝ 10934