ԼՂՀ վարչապետ. Մարտակերտում արագ կվերականգնենք հասցված վնասները
07.04.2016 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արցախի կառավարության մամուլի ծառայություն


ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան:
Ինչպես հաղորդում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը Մարտակերտ քաղաքում եւ Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետեւանքներին, ինչպես նաեւ՝ հանդիպել տեղի բնակիչների հետ:
ԼՂՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել բնակիչներին՝ ստեղծված իրավիճակում խիզախություն դրսեւորելու եւ հայրենի համայնքներում մինչեւ վերջ կանգնելու վճռականության համար:
«Կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ թշնամու արկակոծության հետեւանքով բնակիչների վնասված առանձնատները եւ համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար: Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Նա հավելել է, որ վնասված ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը վերականգնելու համար համապատասխան կառույցների կողմից արդեն ինտենսիվ աշխատանք է իրականացվում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: