2006 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում կազմել է 7589.9 հազար լիտր

08.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 08 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը կազմել է 7589.9 հազար լիտր, 2005 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 4.7%-ով:

Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայությունում, 2006 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին օղու եվ օղու-լիկյորային արտադրանքի արտադրությունը կազմել է 10751.8 հազար լիտր, 2005 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 11.5%-ով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8629

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW