ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրում մրցակցային միջավայրի հարցին եւ մրցակցության կարգավորման հիմնախնդիրներին՝ մատնանշելով այս բնագավառում մի շարք ուղղություններով էական բարեփոխումների անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Արծվիկ Մինասյանն ասել է, որ երկրի երկարաժամկետ ու կայուն զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող այս հարցը, որը նաեւ Սահմանադրության նոր փոփոխություններով ամրագրված պահանջ է, որպես մրցակցության քաղաքականության համար լիազորված մարմին, առաջիկայում լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առանցքային օրակարգային խնդիրը: Ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում Արծվիկ Մինասյանը հատուկ ընդգծել է նաեւ կարգավորման ազդեցության գնահատման համակարգի ուժեղացման անհրաժեշտությունը:Հանդիպմանը կարեւորվել է նաեւ հարկային օրենսգրքի ընդունումը: Արծվիկ Մինասյանն ընդգծել է տնտեսության արդիականացման ու մրցունակության բարձրացման հիմնախնդիրը` նշելով այդ տեսակետից տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարար ու ներդրումային միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության եւ բաց երկնքի քաղաքականության բնագավառներում վարվող հասցեական քաղաքականության կարեւորությունը:ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նկատելի է համարել տնտեսական քաղաքականության մի շարք ուղղություններով նորանշանակ նախարարի իրականացրած աշխատանքները:Կողմերը հավաստել են Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող բարեփոխումները եւ երկուստեք համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Tweet Դիտում՝ 3076