«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ խորհուրդն ունի նոր անդամներ
31.03.2016 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 30-ին տեղի է ունեցել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ժողովը:
Ինչպես հաղորդում են «ՓՄՁ ներդրումներ»-ից, ժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ այլք:
Ժողովի օրակարգում ընդգրկված է եղել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը: Դադարեցվել են «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանի եւ խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանի լիազորությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանն ընտրվել են «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ խորհրդի անդամներ:
Ժողովի ավարտին անդրադարձ է եղել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործունեությանը, ընդգծվել են ռազմավարական առաջնահերթությունները:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: