Արմսվիսբանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կհասցվի 35 մլրդ դրամի

24.03.2016 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արմսվիսբանկը մինչեւ 2016թ. վերջ իր նորմատիվային ընդհանուր կապիտալի չափը կհասցնի 34-35 մլրդ դրամի:

Արմսվիսբանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ բանկի բաժնետերը մտադիր է մինչեւ տարեվերջ ավելացնել նորմատիվային ընդհանուր կապիտալը, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի համալրման միջոցով:

Արմսվիսբանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը 2016թ. մարտի 22 դրությամբ կազմում է 29 958,3 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ-ից 30 մլրդ դրամի հասցնելու որոշումը:

Դիտում՝ 13312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW