ՀԷՑ-ը նոր ապրանքանշան ունի

23.03.2016 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փոխել է իր ապրանքանշանը:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ փոխվել է ապրանքանշանի գունային գամման, պահպանվել նախկինում օգտագործվող տառատեսակը:

Ապրանքանշանի կենտրոնում ուրվագծված է Արարատը, եւ գրված են ընկերության անվան սկզբնատառերը:

ՀԷՑ-ի նոր ապրանքանշանը մշակվել է «Տաշիր» ընկերությունների խմբի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լոգոտիպերի հիման վրա, օգտագործվել են վերջիններիս հիմնական էլեմենտները:

«Տաշիր»-ի լոգոտիպը մշակվել է FITCH միջազգային գործակալության կողմից 2015թ. հոկտեմբերին: Այն արտացոլում է բիզնեսի երկարամյա պատմությունը, խմբի բազմապրոֆիլ կառուցվածքն ու մասշտաբը: Նրանում միավորված են բազմաշերտ ադամանդի, ինչպես նաեւ հայկական խաչքարի վրա հաճախ պատկերվող հարատեւ կյանքի խորհրդանիշերը՝ կայունության եւ մշտապես առաջ գնալու ձգտման խորհրդով:

Դիտում՝ 12527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW