Հարկային համակարգը պետք է հնարավորինս պարզեցվի, ասել է վարչապետը

23.03.2016 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:

«Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը,- ասել է վարչապետը: -Սկզբունքը մնում է նույնը՝ յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը, այն ավելի արդյունավետ դարձնելուն եւ որ ամենակարեւորն է՝ նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»:      

Քննարկման ընթացքում ամփոփվել են հարկատեսակների եւ հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ նախատեսվող  փոփոխությունները, դրանց առնչությամբ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Նշենք, որ Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2018թ. հունվարի 1-ից:

Դիտում՝ 3870

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW