Ֆինանսական ներգրավվածության միության 100 ներկայացուցիչներ ՀՀ-ում են

23.03.2016 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը, երկար տարիներ հանդիսանալով Ֆինանսական ներգրավվածության միության ակտիվ անդամ, այս տարի առաջին անգամ հյուրընկալել է միության մոտ 100 ներկայացուցիչների՝ շուրջ 40 զարգացող երկրներից:
 
Ինչպես հայտնել են ԿԲ-ից, մարտի 21-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել են Ֆինանսական ներգրավվածության միության Սպառողների հզորացման եւ շուկայի վարվելակերպի եւ Թվային ֆինանսական ծառայությունների աշխատանքային խմբերի հանդիպումները, որոնք շարունակվելու են մինչեւ մարտի 25-ը:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվում են ֆինանսական ներգրավվածության ներկայիս միտումներն ու առաջխաղացման հնարավորությունները, ներկայացվում ֆինանսական ոլորտում վարքագծային հետազոտության նոր մոտեցումները:

ՀՀ ԿԲ-ն Ֆինանսական ներգրավվածության միությանը (Alliance for Financial Inclusion, AFI) անդամակցում է 2011թ. փետրվարի 8-ից:

ԿԲ-ն նախագահում է միության` Սպառողների հզորացման եւ շուկայի վարվելակերպի աշխատանքային խումբը, անդամակցում Թվային ֆինանսական ծառայությունների աշխատանքային խմբին:
        



Դիտում՝ 3473
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW