2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են $296.7 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը գերազանցելով $80 մլն-ով:Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:Նա նշել է, որ անցած տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ ՀՀ-ում ներդրումներ են կատարել բոլոր հիմնական գործընկերները՝ բացառությամբ Ռուսաստանի, ինչը պայմանավորված է այդ երկրում տիրող տնտեսական իրավիճակով:Ամենամեծ ծավալի ներդրումներն իրականացվել են Շվեյցարիայից ($93.5 մլն), Գերմանիայից ($62.3), Լյուքսեմբուրգից ($59 մլն), Արգենտինայից ($41 մլն), Արաբական Միացյալ Էմիրություններից ($21 մլն), Ֆրանսիայից ($20.5 մլն) եւ Միացյալ Նահանգներից ($16.5 մլն)Վահագն Լալայանի փոխանցմամբ՝ ներդրումները հիմնականում ուղղվել են հանքագործական արդյունաբերության, էլեկտրականության, մշակող արդյունաբերության, մանրածախ եւ մեծածախ առեւտրի, գյուղատնտեսության ոլորտներին:Անդրադառնալով ներդրումների աճին եւ ՀՆԱ-ի վրա ունեցած ազդեցությանը՝ բանախոսը նշել է, որ տվյալների ոչ ամբողջական լինելու պատճառով տարվա կտրվածքով ուսումնասիրություն դեռ չի կատարվել:Վահագն Լալայանն ընդգծել է, որ տարբեր վարկանշային համակարգերում Հայաստանի դիրքի բարելավումը դրական ազդեցություն է թողնում երկրի ներդրումային գրավչության վրա: Tweet Դիտում՝ 4311