Իրանական մասնավոր հատվածը մտադիր է ՀՀ-ում բժշկական կենտրոն հիմնել

16.02.2016 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:

Այս մասին այսօր Երեւանում ասել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդին՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը:

«Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ առավել արդյունավետ համագործակցելու համար»,-  ասել է Ռասոուլ Դինարվանդին:

Արմեն Մուրադյանը իր հերթին տեղեկացրել է, որ օրեր առաջ Մեղրիում բացվել է տարածաշրջանային նշանակության բժշկական նորագույն կենտրոն, որը կարող է գրավիչ լինել նաեւ իրանցի բժշիկների համար:

Հանդիպման շրջանակում որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվել է դեղարտադրությունը: Քննարկվել են դեղերի արտադրության առաջավոր մեթոդների եւ տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման եւ արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:  

Նախատեսվում է իրանական պատվիրակության այցը հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:

Դիտում՝ 3166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW