Երեւան-Պրահա չվերթները կվերագործարկվեն մայիսից

12.02.2016 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Չեխական ավիաուղիներ» ընկերությունը Երեւան-Պրահա չվերթը կվերագործարկի 2016թ. մայիսից:

Այս մասին այսօր ասել է Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յան Մլադեկը՝ Երեւանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:  

Չեխ նախարարը տեղեկացրել է, որ շաբաթական կիրականացվի 2-3 թռիչք:

Կողմերն ընդգծել են, որ չվերթը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում:

Հիշեցնենք, որ «Չեխական ավիաուղիները», Ամանորի կապակցությամբ, 2015թ. դեկտեմբերի 13-ից ժամանակավոր վերականգնել էր Երեւան-Պրահա չվերթները:

Դիտում՝ 17424

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW