Telcell-ը կոչ է անում «չընկնել զեղծարարների ծուղակը»

09.02.2016 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Telcell-ը տեղեկացնում է, որ այս պահին համակարգում ընթացիկ որեւէ ակցիա եւ շահում չկա:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ ակցիաների դեպքում պաշտոնական տեղեկատվությունը կարող է լինել միայն www.telcell.am կայքում եւ ընկերության ֆեյսբուքյան էջում։

Telcell-ը հորդորում է լինել զգոն եւ «չընկնել զեղծարարների ծուղակը»։

Ընկերությունը կոչ է անում Telcell-ի անունից որեւէ տարօրինակ հաղորդագրություն ստանալու դեպքում զանգահարել 374 60 272222 հեռախոսահամարով՝ ճշտումներ կատարելու համար:

Դիտում՝ 4592

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW