Շվեյցարիան նախատեսում է պարտադիր եկամուտի համակարգ ներդնել

01.02.2016 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Շվեյցարիայի կառավարությունը հավանություն է տվել այս տարվա հունիսին պարտադիր (անկախ աշխատելու կամ չաշխատելու փաստից) եկամուտի մասին համապետական հանրաքվե անցկացնելուն:

Այս հանրաքվեն կդառնա աշխարհում անցկացվող համանման առաջին քվեարկությունը:

Ինչպես հայտնում է RBC-ն, վկայակոչելով շվեյցարական The Local պարբերականը, եթե Շվեյցարիայի բնակիչները կողմ քվեարկեն նախագծին, ապա երկրում յուրաքանչյուր մեծահասակ, անկախ նրանից, աշխատում է, թե ոչ, պարտադիր ամսական եկամուտ ստանալու իրավունք կունենա:

Նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ զբաղվածության եւ եկամուտների կապը պետք է վերացնել, քանի որ մարդիկ երաշխավորված եկամուտ ստանալու իրավունք ունեն, անկախ նրանից, աշխատում են, թե ոչ:

«Մենք առաջարկում ենք հիմնական եկամուտ հաստատել՝ ամսական 2,5 հազ. շվեյցարական ֆրանկի չափով (շուրջ €2,2 հազ): Յուրաքանչյուր երեխա նույնպես պետք է ունենա երաշխավորված եկամուտ, սակայն ավելի փոքր չափով, ասենք քառորդ չափով, այսինքն` ամսական 625 ֆրանկ (շուրջ €560)»,- նշում են նախաձեռնության հեղինակները:

Հանրաքվեն նախատեսված է անցկացնել հունիսի 5-ին:

Դիտում՝ 8200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW