ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է, որ «աշխատում է քաղաքականությունից դուրս»

26.01.2016 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է հայկական որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունը (ՎՏԲ Բանկի բաժնետոմսերի 3%-ը պատկանում է Ադրբեջանական նավթային ֆոնդին) տիրապետում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների մասին անձնական տեղեկատվությանը:

Այս մասին ասված է բանկի՝ այսօր տարածած հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկատվությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը եւ մոլորեցնում է հանրությանը: Հաշվետվությունները, որոնք ՎՏԲ բանկը ներկայացնում է բաժնետերերին եւ Վերահսկիչ խորհրդին, չեն պարունակում հաճախորդների  մասին (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական) անձնական տվյալներ: Նմանատիպ տեղեկությունները խստորեն պահպանվում են՝ համաձայն բանկային գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում ՎՏԲ Բանկը, որի քվեարկող բաժնետոմսերի 60,9348%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնությունը:

«ՎՏԲ-ի բաժնետեր են հանդիսանում նաեւ մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողներ ողջ աշխարհից, այդ թվում՝ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ Հայաստանից: Բանկը մշտապես աշխատում է քաղաքականությունից դուրս եւ որոշումներ ընդունելիս ղեկավարվում է բացառապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով:

Ստեփանակերտ քաղաքում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տվյալ մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է դեռեւս 2008թ.: Ադրբեջանական նավթային ֆոնդը ՎՏԲ Բանկի բաժնետեր է դարձել 2013թ.: Հետեւաբար, այդ երկու իրադարձությունները միմյանց միջեւ չեն կարող ունենալ ոչ մի կապ: Մասնաճյուղի փակման մասին որոշումը ընդունվել է «Արցախ» մասնաճյուղի՝ ոչ շահութաբեր լինելու պատճառով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի բացման կամ փակման մասին որոշումները կայացվում են՝ ելնելով բացառապես տնտեսական նպատակահարմարությունից, այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներից»,- նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկում:

Դիտում՝ 11043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW