«Լիկվոր»-ը կազատվի ներմուծման մաքսատուրքից

20.01.2016 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Լիկվոր»-ի ներկայացված հայտը՝ օգտվելու տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:

Կառավարության որոշմամբ՝ ընկերությունը կազատվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից:

Գործադրի հիմնավորմամբ՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

«Լիկվոր»-ը ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն է, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է:

Դիտում՝ 3918

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW