Բրյուսելում ստորագրվել է ԵՄ աջակցության երկու համաձայնագիր

11.12.2015 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության տնօրենի տեղակալ Կատարինա Մաթհեռնովայի հետ:

Ինչպես հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանը» տեխնիկական աջակցության եւ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը:

Առաջին համաձայնագրով նախատեսվում է ԵՄ կողմից տրամադրել շուրջ 7 մլն եվրոյի աջակցություն` Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման գործընթացներին աջակցության նպատակով, իսկ երկրորդով` 11 մլն եվրո բյուջետային աջակցություն եւ 1 մլն տեխնիկական աջակցություն` մարդու իրավունքների ոլորտի զարգացման համար:

Դիտում՝ 3654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW