Գլենդելում բացվել է հայկական կապիտալով առաջին բանկը

03.12.2015 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գլենդելում բացվել է հայկական կապիտալով առաջին բանկը՝ Golden State («Գոլդն Սթեյթ»):

Ինչպես հաղորդում է Asbarez.com-ը, նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Գոլդն Սթեյթ» բանկի գլխամասի պաշտոնական բացումը: Այն ԱՄՆ-ում առաջին բանկն է, որի բաժնետերերի եւ ղեկավար խորհրդի անդամների մեծամասնությունն ազգությամբ հայեր են:

««Գոլդն Սթեյթ»-ը համայնքային բանկ է, որ ծառայելու է տարբեր բիզնեսների, կազմակերպությունների: Բանկն այսօր ունի  $125 մլն-ի ակտիվներ, տրամադրում է վարկեր սկսած $500 հազ-ից մինչեւ $5 մլն, ներգրավում ավանդներ: Միակ ոլորտը, որը բանկը չի սպասարկում, անհատական սպառողական վարկերն են՝ մեքենաների վարկավորում կամ հիփոթեքային վարկեր»,- ասել է բանկի ղեկավար խորհրդի նախագահ, բաժնետեր Ռոբերտ Սեդրակյանը:

«Գոլդն Սթեյթ» բանկի բաժնետեր, ղեկավար խորհրդի անդամ Արտակ Դալդումյանն էլ ընդգծել է, որ բանկի ղեկավար խորհրդի 11 անդամների մեծ մասը հայեր են, որոնք քաջատեղյակ են համայնքի մշակութային առանձնահատկություններին եւ անձամբ ճանաչում են գործող բիզեսներին եւ կազմակերպություններին:

«Այս հանգամանքը մեզ թույլ է տալիս ծառայություններ առաջարկելիս հաշվի առնել բոլոր հնարավոր պահանջները եւ լավագույն մոտեցում ցուցաբերել: Մենք ավելի լավ կհասկանանք մեր հայ հաճախորդների կարիքները, քան օրինակ շուկայում գործող այլ մեծ բանկեր, եւ սա մեր առավելությունն է»,- ասել է նա:

««Գոլդն Սթեյթ» բանկն իր գլխավոր գրասենյակը հիմնեց Գլենդելում՝ հաշվի առնելով մեր քաղաքի կարեւոր դիրքն ու բիզնեսի աճի ներուժը: Ուրախ ենք, որ բաժնետերերի մեծ մասը հայ են, և, վերջապես, ունենք հայկական կապիտալով բանկ ԱՄՆ-ում»,- նշել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում բանկը կբազմապատկի կապիտալի չափերը եւ լուրջ ներկայություն կունենա ամբողջ Կալիֆոռնիայում:

Դիտում՝ 4695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai