Գործադիրը դեղորայքի շուկայում գների նվազում է արձանագրել

19.11.2015 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:

Նրա խոսքով՝ մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում մշտադիտարկվել են չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող, ըստ գնացուցակների եւ ըստ ներկրման ծավալների 50 առաջին անվանումները:

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ դեղերի 60%-ի գինը մնացել է անփոփոխ, 34%-ինը նվազել է շուրջ 30%-ով, իսկ 6%-ինը թանկացել է 3%-ով՝ կապված սեզոնային վաճառքների հետ:

«Բազմաթիվ առիթներով ինձ նամակներ են գրում, որ դեղերն անհիմն թանկացել են: Ուսումնասիրության արդյունքում փաստորեն պարզվել է, որ նման խնդիր չկա»,-նկատել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:



Դիտում՝ 3044

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW