ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է իր 500 000-րդ քարտը, որի քարտապան է դարձել բանկի հաճախորդ 27-ամյա Անի Փաշիկյանը:ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ Անի Փաշիկյանը բանկի աշխատավարձային ծրագրի քարտապան է եւ ներկայումս ինֆորմատիկա է դասավանդում Շիրակի մարզի Սարալանջ գյուղի միջնակարգ դպրոցում: 500 000-րդ քարտապանի պարգեւատրումը տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում: Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը հոբելյանական քարտի քարտապան Անի Փաշիկյանին է հանձնել 500 000 դրամի հավաստագիր: Գումարը նույն օրը փոխանցվել է հաճախորդի աշխատավարձային քարտին: «500 000-րդ քարտի թողարկումը վկայում է այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի վճարային քարտերը ունեն մեծ պահանջարկ եւ վայելում են մեր հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ հոբելյանական քարտի քարտապան Անի Փաշիկյանին եւ մաղթում հաջողություններ ինչպես իր պատասխանատու մասնագիտության մեջ, այնպես էլ անձնական կյանքում»,- ասել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: «ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվ քարտերի եւ քարտերով ընդհանուր շրջանառության քանակով տարիներ շարունակ մնում է հայկական շուկայի առաջատար: ՎՏԲ-Հայաստան Բանկի չափաբաժինը հայաստանյան շուկայում VISA եւ MasterCard միջազգային քարտերի թողարկման ընդհանուր քանակով կազմում է 35%»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 14913