Արաբական «Զոհալ»-ը ներդրումներ կկատարի ՀՀ էներգետիկ ոլորտում

09.11.2015 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովին (Ավստրիա) եւ «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովին (Բուլղարիա):

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էներգետիկ բնագավառում համագործակցության ծավալման եւ զարգացման հեռանկարները:

«Զոհալ»-ի հիմնադիր Աբդուլ Ջաբար Գարգաշը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու եւ տարբեր ուղղություններով (արեւային, հողմային էներգետիկա եւ այլն) երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցում:

Վարչապետը ողջունել է «Զոհալ»-ի՝ Հայաստանում էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը եւ վստահեցրել, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունում ներկայում քննարկվում է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը, եւ այս համատեքստում Հայաստանը հետաքրքրված է բարեփոխումների շարունակական իրականացման եւ ոլորտային նոր ուղղությունների զարգացման հարցում:

«Զոհալ» ընկերությունը հիմնվել է 2015թ. Արաբական Միացյալ Էմիրություններում:

Դիտում՝ 3568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW