Երեւան, 23 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի իշխանությունները շատ ուժեղ դիմադրում են “ՎՏԲ-Հայաստան Բանկի“ վնասաբեր բաժանմունքները փակելու մեր ցանկությանը”, - այս մասին, ըստ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությն, հայտարարել է ռուսական ՎՏԲ բանկի փոխնախագահ Վասիլի Տիտովը:“Հայաստանում մենք գնել ենք 100 մասնաճյուղեր ունեցող խոշոր բանկ, որոնցից մի քանիսը չափազանց վնասաբեր են, նրանց պարզապես պետք է փակել: Սակայն տեղի իշխանությունները շատ ուժեղ դիմադրում են: Հայկական շատ գյուղերում մեր բաժանմունքները միակ վայրն են, որտեղ կարելի է բանկային ծառայություններ ստանալ: Այդ իսկ պատճառով մենք պետք է հաշվի առնենք ոչ մի այն մեր հետաքրքությունները, այլեւ իշխանությունների կարծիքը“,- հայտարարել է ՎՏԲ-ի փոխնախագահը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Միկա Լիմիթեդ” ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը, ում դեռեւս պատկանում են “ՎՏԲ-Հայաստան Բանկի” բաժնետոմսերի 30%-ը, նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումը պայմանավորված է իր անհամաձայնությամբ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” ղեկավարության վարած քաղաքականության հետ: Մասնավորապես, նշել էր Բաղդասարովը, բանկի ղեկավարները մտադիր են Հայաստանում փակել 40 մարզային մասնաճյուղեր, ինչն իր համար անընդունելի է: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6936