OPEC-ը կաջակցի ՀՀ գյուղական շրջաններում աղքատության նվազմանը

29.10.2015 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամը $25 հազ. փոխառություն կտրամադրի Հայաստանին՝ գյուղական տարածքներում աղքատության նվազմանն ուղղված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր գործադիրի նիստին ասել է, որ ծրագիրը կբարելավի բնակչության տնտեսական եւ սոցիալական կարգավիճակը՝ իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի եւ զբաղվածության կայուն հնարավորություններ:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի փոքրածավալ հողագործության արդյունավետությունը, կապ կհաստատվի ագրո-վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների եւ աղքատ, գյուղական մանր սեփականատերերի միջեւ` վերջիններիս համար մուտքը ներքին ու միջազգային շուկաներ հասանելի դարձնելու եւ արժեշղթայի ներսում աշխատանք ունենալու հնարավորությունները մեծացնելու նպատակով:

Համաձայնագրի շրջանակում ՀՀ-ն տարեկան 2.75% տոկոսագումար կվճարի:

Դիտում՝ 2839

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW