Անելիք Բանկի վարկային եւ ավանդային պորտֆելներն աճել են
16.10.2015 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անելիք Բանկ

2015թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով՝ Անելիք Բանկի ժամկետային ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 55 մլրդ դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 28%-ով։
Բանկում նշել են, որ զգալի աճ է գրանցվել հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելում` 35% (ավելի քան 40 մլրդ դրամ):
2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ 20,7%-ով ավելացել է նաեւ ընդհանուր վարկային պորտֆելը՝ հասնելով շուրջ 63 մլրդ դրամի։ Այստեղ նույնպես (53%-ով) ավելացել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը՝ կազմելով շուրջ 29 մլրդ դրամ։
«2015թ. 3-րդ եռամսյակը Անելիք Բանկը փակել է բավականին լավ ցուցանիշներով՝ ավելացնելով թե՛ ավանդային, թե՛ վարկային պորտֆելները: Ժամկետային ավանդների պորտֆելի զգալի աճը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ: Արդյունքները ցույց են տալիս, որ մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ դինամիկ եւ շահավետ պայմանների»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։
Նա հատկապես ուրախալի է համարել ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը, ինչը, նրա խոսքով, վկայում է բանկի նկատմամբ հաճախորդների վստահության ավելացման մասին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: