Գեորգի Պիսկովը եւ Գագիկ Զաքարյանը մտադիր են զարգացնել «Յունիստրիմ»-ը՝ որպես ունիվերսալ վճարային հարթակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:Գեորգի Պիսկովն այդ մասին պատմել է Bankir.ru պորտալին տված հարցազրույցում: ««Յունիստրիմ»-ը դինամիկ զարգանում է՝ չնայած դժվարին պայմաններին. մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում միգրանտների եւ դրամական փոխանցումների շուկաներում: Սակայն մենք հզոր թիմ ունենք եւ գործընկերային ցանց, որը ներառում է 460 բանկ ավելի քան 100 երկրում»,- ասել է նա:Գեորգի Պիսկովը «շատ որակյալ» է անվանել Յունիբանկի մանրածախ պորտֆելը: «Երեք տարի առաջ մենք որոշում ընդունեցինք Հայաստանի մանրածախ վարկային բիզնես ագրեսիվ մուտք գործելու մասին: Մեր մյուս՝ «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության հետ համատեղ ամբողջությամբ կյանքի կոչեցինք Հայաստանում մանրածախ վարկավորման բիզնես գործընթացների ինժինիրինգի նախագիծը: Եվ հանկարծ՝ բանկի աշխատակիցները զգացին, որ կարող են օրական 3000 վարկային հայտ մշակել: Հայկական բանկի համար դա մեծ մասշտաբ է: Այսօր POS եւ կանխիկ վարկերի ծավալով Յունիբանկը Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում, ապառողական վարկերով՝ երրորդ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներով՝ հինգերորդ տեղը»,- ասել է բանկի համասեփականատերը: «Մենք Գագիկի հետ տնօրենների խորհրդում ենք (Յունիբանկի – խմբ.) եւ ակտիվ մասնակցում ենք բանկի ռազմավարության մշակման եւ որոշման ընդունման գործում, թե որ գործիքի կիրառմամբ կլուծվեն այս կամ այն խնդիրները: Իսկ մենեջերների թիմն այնտեղ շատ հզոր է, նրանց վրա կարելի է հույս դնել, նրանք բարձր կարգապահություն ունեն՝ պարտքի զարգացած զգացողությամբ: Յունիբանկի հաջողությունները մեծամասամբ մենեջմենթի վաստակն է, որը ընդունում է իր առջեւ դրված խնդիրները եւ իրականցնում դրանք»,- ասել է Գեորգի Պիսկովը:Խոսելով Հայաստանում բանկի՝ սպասվող IPO-ի մասին՝ Գեորգի Պիսկովն ասել է, որ «դա կլինի իր տեսակի մեջ ժողովրդական IPO»:«Դա մեր բանկի երկարաժամկետ ռազմավարության մի մասն է՝ մարդկային դեմքով: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդներն օգտվեն բանկի ծառայություններից եւ վերջնական հաշվով լինեն մեր սեփականատերերը»,- ասել է նա:Պիսկովի խոսքով՝ IPO-ի ընթացքում կտեղաբաշխվի բաժնետոմսերի «ոչ շատ մեծ մասը»: «Սակայն սա Հայաստանի առաջին բանկային IPO-ներից է, եւ մեզ համար շատ կարեւոր է այս քայլը. որպեսզի մեր հաճախորդների կարծիքը հաշվի առնվի բանկի ռազմավարության մեջ»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 29143