Երեւան, 14 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման պետական հանձնաժողովն այսօր դրական եղրակացություն է տվել “ԱրմենՏել“ ընկերության 90% բաժնետոմսերը ռուսական “Վիմպելկոմին” վաճառելու գործարքին: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ասել է, որ հանձնաժողովի անդամները միաձայն որոշում են կայացրել: “ԱրմենՏելի“ գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու, “Վիմպելկոմի” ներկայացուցիչ Օլեգ Բլիզնյուկն այսօր ասել է, որ գործարքի ավարտից անմիջապես հետո “Վիմպելկոմը” կհրաժարվի “ԱրմենՏելին” պատկանող ինտերնետ ծառայությունների եւ միջազգային կապի ծառայությունների մատուցման մենաշնորհային իրավունքներից: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Օլեգ Բլիզնյուկը նշել է, որ մեկ տարվա ընթացքում “Վիմպելկոմը” մտադիր է նաեւ հրաժարվել “ԱրմենՏել” ընկերության կողմից մատուցվող ֆիքսված կապի եւ այլ ծառայությունների մենաշնորհային իրավունքներից: “Մենք կարծում ենք, որ մենաշնորհը խոչընդոտում է զարգացմանն ու մրցակցությանը շուկայում: “Վիմպելկոմը” պատրաստվում է աշխատել բաց շուկայում”,- նշել է Օլեգ Բլիզնյուկը: Նա հայտնել է, որ 2007 թ. Ընթացքում “Վիմպելկոմը” պատրաստվում է $100 մլն Ներդնել “ԱրմենՏելի” տեխնիկական արդիականացման համար, “քանի որ “ԱրմենՏելի” տեխնիկան որոշ չափով հնացել է”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7597