«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գործարկել է նոր՝ SMS վարկատեսակ, որը հասանելի է ս.թ. սեպտեմբերի 10-ից:Ինչպես նշել են «Գլոբալ Կրեդիտ»-ում, նշված վարկատեսակի հիմնական առանձնահատկությունն ու առավելությունն այն է, որ հաճախորդը ժամանակ չի վատնում կազմակերպության գրասենյակ այցելելու համար: «SMS վարկի միջոցով հաճախորդը 30 րոպեի ընթացքում կարող է իր բանկային հաշվեհամարի վրա ստանալ մինչեւ 150 000 դրամ գումար օրվա ցանկացած ժամին՝ անգամ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ մինչեւ ժամը 24:00-ը»,- նշված է հաղորդագրությունում:Վարկը տրամադրվում է տարեկան 24% տոկոսադրույքով, մինչեւ 45 օր մարման ժամկետով: Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ընկերության կայքէջում օնլայն լրացնել հայտը՝ բեռնելով անձնագրի եւ բանկային պլաստիկ քարտի լուսանկարները: Tweet Դիտում՝ 12430