Սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով է պարգեւատրել Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցին:Բանկում նշել են, որ բարձր պարգեւների են արժանացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար Հայաստանի եւ Սփյուռքի մի խումբ բարերարներ եւ գործարարներ:«Հայբիզնեսբանկի միակ բաժնետեր, խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցը, դրսեւորելով բարի կամք, մշտապես իր նշանակալից ներդրումն է ունեցել համազգային նշանակության գործերում, ինչպես նաեւ զորավիգ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, հատկապես «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի կազմակերպմանը»,- ասված է հաղորդագրությունում:Հայբիզնեսբանկում ընդգծել են, որ «ՀՀ պետական պարգեւը խորհրդի նախագահի համար շատ թանկ է եւ պարտավորեցնող, բացի դա, այն ապացույցն է բոլոր գործերի օգտակարության, որով գործարար բարերարները ոգեւորվում եւ շարժվում են առաջ»: Tweet Դիտում՝ 13479