ԱԶԲ-ն իջեցրել է ՀՀ-ում տնտեսական աճի կանխատեսումը

23.09.2015 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2015թ. Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը 1.6%-ից իջեցրել է մինչեւ 1.2% (2014թ.՝ 3.4%):

Այս մասին ասված է ԱԶԲ-ի Asian Development Outlook թարմացված զեկույցում: Նախորդ զեկույցը հրապարակվել էր 2015թ. մարտին:

Բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2016թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 2%: Մարտին այս կանխատեսումը 2.3% էր:

ԱԶԲ փորձագետներն անփոփոխ են թողել 2015թ. տարեկան գնաճի կանխատեսումը՝ 4.6%, իսկ 2016թ.՝ 4.1% (կրկին՝ անփոփոխ):

Վճարային հաշվեկշռի դեֆիցիտը 2015թ. կկազմի ՀՆԱ-ի 8.7%-ը (մարտին՝ 9.2%), իսկ 2016թ.՝ ՀՆԱ-ի 8.3%-ը (մարտին՝ 8.3%):

«Տնտեսության բոլոր գլխավոր ոլորտները նպաստել են աճին, սակայն առեւտրի ոլորտի 4.2% անկումը դանդաղեցրել է աճը ծառայությունների ոլորտում՝ հասցնելով այն 1.8%-ի (մեկ տարի առաջ 3.7% էր):

Գյուղատնտեսության ոլորտը գրանցել է երկնիշ աճ՝ 15.5%, իսկ արդյունաբերությունը՝ ներառյալ շինարարության ոլորտը, աճել է 3.7%-ով»,- նշել են ԱԶԲ փորձագետները՝ վերլուծելով ՀՀ տնտեսության աճը:  

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա կանխատեսումներն այստեղ մարտի համեմատ անփոփոխ են. Վրաստանում ակնկալվում է 2.0% աճ, 2016թ.՝ 2.5%, Ադրբեջանում` 2015թ.՝ 3%, 2016թ.՝ 2,8% աճ:


Դիտում՝ 15744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW