ՀՀ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդն այսօր հավանություն է տվել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին հարցին:Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդի նիստը գլխավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ եւ հանրային իրազեկման նոր մոտեցումներ:Ըստ վարչապետի՝ ՀՀ շուկայի վերահսկողական տեսչական նոր ստեղծվելիք մարմինը կհանդիսանա առաջին տեսչական եւ պիլոտային մարմինը՝ տեսչական մարմինների ստեղծումն առավել սահուն իրականացնելու նպատակով: «Հարկ եմ համարում նշել, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչեւ 2018թ. հունվարի 9-ը պետք է ստեղծված լինեն բոլոր տեսչական մարմինները եւ գործող բոլոր տեսչությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Ուստի, տեսչական մարմինների ստեղծումը եւ այս ոլորտի բարեփոխումները լինելու են շարունակական»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ որպես այս ոլորտի բարեփոխումների հետագա քայլ առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեսչական մարմիններ ֆինանսների եւ առողջապահության նախարարություններում՝ իրենց տեսչությունների հենքի վրա: Tweet Դիտում՝ 3527