ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել ՌԴ ՊՆ դպրոցին

02.09.2015 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն այս տարի եւս շարունակում է աջակցել №21 Դաշնային պետական կրթական հաստատությանը` ՌԴ պաշտպանության նախարարության հանրակրթական միջնակարգ դպրոցին, որը գտնվում է Երեւանի Քանաքեռ վարչական շրջանում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ ամռան ընթացքում բանկը փոխարինել է հիմնական շենքի բոլոր հին փայտե պատուհանները ջերմամեկուսիչ մետաղապլաստե պատուհաններով (ընդհանուր՝ 42 պատուհան): Ավելի վաղ բանկի ջանքերով վերանորոգվել եւ վերազինվել են ռուսաց լեզվի, ինֆորմատիկայի եւ մաթեմատիկայի լսարանները: Բանկը դպրոցը վերազինել է նաեւ համակարգչային տեխնիկայով եւ ինտերակտիվ գրատախտակով:  

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցի սաներին շնորհավորել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը նշել է, որ բանկը պարբերաբար ցուցաբերում է ֆինանսական աջակցություն ՌԴ պաշտպանության նախարարության №21 դպրոցին:

«Մեզ համար շատ կարեւոր եւ հաճելի է ցուցաբերել աջակցություն ուսման ոլորտում: Ուսման վրա է կառուցվում ապագան, եւ որքան ավելի հարմար եւ ժամանակակից լինեն ուսման պայմանները, այդքան ավելի հեշտ եւ հասանելի կդառնա ճանապարհը դեպի գիտելիքների աշխարհ: Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա կապացությամբ եւ մաղթում հաջողություն»,- ասել է Յուրի Գուսեւը:

«Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ նոր ուսումնական տարվա առթիվ: Ամառային արձակուրդներն արդեն անցյալում են, եւ եկել է ժամանակը ամենակարեւորի համար` ուսման: Հավատացեք, որ գիտելիքը լավագույն ներդրումն է Ձեր ապագայի մեջ: Իսկապես կրթված մարդու համար բաց են բոլոր ճանապարհները եւ հաղթահարելի են ցանկացած խոչընդոտներ: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի շնորհիվ այս տարի դուք կսովորեք ավելի հարմարավետ պայմաններում»,- իր հերթին ասել է Իվան Վոլինկինը՝ դիմելով №21 դպրոցի սաներին:

ՌԴ ՊՆ թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցը բացվել է Երեւանում 1994թ. սեպտեմբերի 1-ին՝ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից, Հայաստանի տարածքում ՌԴ ԶՈՒ մարտական վարչությանը կից ՌԴ ԶՈՒ զինծառայողների երեխաների կրթության համար:

«Դպրոցն ունի բարեկարգ դասարաններ, մարմնամարզության ու միջոցառումների դահլիճ, ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաներ, արվեստանոցներ, համակարգչային դասարաններ, ինտերակտիվ ուսուցման դասասենյակ: Դպրոցում ուսանում է 500 աշակերտ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 10481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW