Գործադիրը կսուբսիդավորվի ՓՄՁ-ների էլեկտրաէներգիայի հավելավճարը

31.08.2015 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության արտաբյուջետային միջոցների հաշվին կսուբսիդավորվի ամսական մինչեւ 250 կվ/ժամ էլեկտրաէներգիա ծախսած ՓՄՁ-ների 6.93 դրամ հավելավճարը:

Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա տեղեկացրել է, որ հարցն այսօր քննարկվել է ՀՀ նախագահի հետ եւ նպատակ ունի մեղմելու ՓՄՁ ոլորտի լրացուցիչ բեռը՝ լուծելով առաջացող սոցիալական խնդիրը:

Ինչպես բնակչության, այնպես էլ ՓՄՁ-ների համար էլեկտրաէներգիայի սակագնի հավելավճարի սուբսիդավորումը կկատարվի մինչեւ ընթացող խորհրդատվության ավարտը:

Դիտում՝ 6106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW