5629 անձ ստացել է սեզոնային աշխատանք

20.08.2015 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում 5629 շահառու դարձել է ժամանակավոր զբաղված:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութան մամուլի ծառայությունում նշել են, որ օգոստոսի 14-ի դրությամբ  ծրագրի շրջանակներում պայմանագիր է կնքվել  4342 հողօգտագործողի հետ:

Այս տարի ծրագրի բյուջեն նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է՝ այն կազմում է շուրջ 1.12 մլրդ դրամ:

Մեկ օրվա աշխատանքի դիմաց հողօգտագործողին եւ ծրագրում ընդգրկված հողօգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարվում է 4 հազարական  դրամ, եւս 3 հազ. դրամ վճարվում է ծրագրում ընդգրկված  վարձու աշխատողին:

Բացի այդ,  գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար  նախատեսվում է 5 հազ. դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազ. դրամը:

Նախնական հաշվարկներով այս  պահի դրությամբ կնքված պայմանագրերի գինը կազմում է 739.2 մլն  դրամ:



Դիտում՝ 3323
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW