Անելիք Բանկը գործարկել է նոր քարտային վարկային գիծ

19.08.2015 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը  գործարկել է նոր՝ վերականգնվող քարտային վարկային գիծ, որը տրամադրվում է վարկառուի միջին զուտ ամսական եկամտի վեցապատիկի չափով՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ կամ 15 հազար ԱՄՆ դոլար/եվրո։

Վերականգնվող քարտային վարկային գծից օգտվող հաճախորդները, տվյալ ամսում կատարված անկանխիկ գործարքների համար, մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ստանում են վարկային գծի արտոնյալ ժամանակահատված։ 

«Վարկավորման գործընթացը բավականին պարզեցված է: Մենք հաշվի ենք առել սպառողների շահերը, եւ վերականգնվող  վարկային գծից օգտվելու հնարավորություն ենք ընձեռել ոչ միայն դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին, այլ նաեւ նրանց, ովքեր դեռեւս վարկային պատմություն չունեն։ Նման արտոնությունները, վստահ եմ, մեծ արձագանք կգտնեն հաճախորդների շրջանում, ովքեր բանկի կողմից տրամադրվող վերականգնվող քարտային վարկային գծերի միջոցով կլուծեն իրենց ընթացիկ կենցաղային խնդիրները»,- նշել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Վերականգնվող վարկային գիծ տրամադրվում է բանկի կողմից թողարկվող ցանկացած քարտատեսակներով։

Դիտում՝ 5273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW