«Էյր Արմենիա» ավիաընկերության համասեփականատեր East Prospect Fund կազմակերպությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ընկերության բաժնետեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկան ուժ կիրառելու հետ:Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.«Մենք՝ «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ընկերության 51%-ի բաժնետեր եւ ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի անձնական անվտանգությունը եւ ազատգործելու իրավունքը հանդիսանում է «Էյր Արմենիա» ընկերության կարեւորագույն նախապայմաններից մեկը եւ գործունեության կազմակերպման գրավականը։Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զգոնության, արագ եւ նպատակային միջոցառումների իրականացման, Արսեն Ավետիսյանի եւ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն եւ ողջախոհություն՝ առաջ եկած խնդիրների լուծման համար:Մենք պատասխանատվություն ենք ստանձնել ընկերության ներդրումային քաղաքականության իրականացման, ընկերության պարտքերի եւ պարտավորությունների՝ այդ թվում 250 աշխատակիցների եւ գործընկեր կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ է հանդիսանում են «Էյր Արմենիա» ավիաընկերության լավագույն գործընկերները:Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը եւ իրականացվող բարեփոխումները:Այդ իսկ պատճառով, խնդրումենք կողմերին եւ իշխանությունների ներկայացուցիչներին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը»։ Tweet Դիտում՝ 4026