Զարգացման Բանկը սահմանել է զեղչ պահատուփերի համար

17.08.2015 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը հայտարարել է 25% զեղչ «Էրեբունի» եւ «Ավան» մասնաճյուղերում անհատական պահատուփեր վարձակալելու դեպքում:

Ինչպես հայտնել են բանկում, զեղչը կգործի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը:

«Հաշվի առնելով արձակուրդային ժամանակահատվածը եւ մոտեցող ամանորը՝ ակցիան նպատակ ունի հաճախորդներին հնարավորություն տալ պահել իրենց համար թանկարժեք իրերն ապահով վայրում՝ միաժամանակ օգտվելով առաջարկվող զեղչից», -նշված է բանկի հաղորդագրությունում:

Բանկում նաեւ նշել են, որ  «Էրեբունի» եւ «Ավան» մասնաճյուղերում առկա է մեծ, փոքր եւ միջին չափերի պահատուփեր, որոնց վարձակալությունը հնարավոր է սկսած 1 ամսից, իսկ անհատական պահատուփերի ծառայություններից օգտվելու սահմանափակում չկա, այսինքն՝ Զարգացման Հայկական Բանկի հաճախորդ լինելը պարտադիր պայման չէ:

Անհատական պահատուփերի ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկություններ հասանելի է այստեղ:

Դիտում՝ 5315

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW