ՀԲ-ում կարծում են, որ 2008-2009թթ. Հայաստանին չի հաջողվի ՀՆԱ երկնիշ աճ ապահովել

27.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Համաշխարհային Բանկի (ՀԲ) կանխատեսումների համաձայն, 2008-2009 թվականներին Հայաստանի կառավարությանը չի հաջողվի ապահովել համախառն ներքին արդյունքի երկնիշ աճ, այսօր ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, միեւնույն ժամանակ Ռոջեր Ռոբինսոնը չի բացառել, որ նշված ժամանակահատվածում Հայաստանը կհասնի տնտեսական աճի բարձր տեմպերի:

Նա նշել է, որ նախորդ տարի ոչ ոք չէր կանխատեսում, որ 2006 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՆԱ աճը Հայաստանում կկազմի 12,5%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8139

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW