Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 46 450 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 20 970 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 525 տոննա դեղձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51 տոննայի դիմաց, 1016 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի դիմաց, 2190 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 369 տոննայի դիմաց։ Ինչպես նշել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաեւ 3145 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 տոննայի դիմաց, եւ 1024 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 տոննայի դիմաց։ Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 83 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 30 տոկոս։ Tweet Դիտում՝ 3548