ՄՏՍ-ը տեղեկություններ չունի “ԱրմենՏելի” վաճառքի մրցույթի արդյունքների մասին

24.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանյան ՄՏՍ բջջային օպերատորը որեւէ տեղեկություններ չի ստացել հունական OTE-ից` “ԱրմենՏելի” բաժնետոմսերի 90%-ի վաճառքի մրցույթի արդյունքների վերաբերյալ:

Այս մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել է ՄՏՍ-ի մամլո քարտուղար Կիրլի Ալյավդինը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հիշեցնում է, որ ավելի վաղ մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ մրցույթում հաղթել է արաբական ETISALAT կոնսորցիումը, Կիրիլ Ալյավդինն ասել էր, որ “մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր տեղեկություններն առայժմ ասեկոսեներ են”:

Հոկտեմբերի 11-ին հունական OTE կորպորացիան հանդես էր եկել հայտարարությամբ, որում հերքել էր հաղորդագրություններն այն մասին, որ ամփոփել է “ԱրմենՏել” ընկերության բաժնետոմսերի 90% վաճառքի մրցույթի արդյունքները եւ որոշել է հաղթողին: OTE-ն հայտարարել էր, որ “մամլո հաղորդագրության միջոցով ժամանակին կտեղեկացնի “ԱրմենՏելի“ գնորդի մասին, որի որոշման գործընթացը դեռեւս չի ավարտվել”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW