Անելիք Բանկը հովանավորել է Բեյրութի բասկետբոլի տղամարդկանց թիմին

07.08.2015 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ԵՊՀ մարզադահլիճում Համահայկական 6-րդ  խաղերի շրջանակում տեղի է ունեցել Բեյրութ-Բիթլիս բասկետբոլի տղամարդկանց թիմերի հանդիպումը, որի ժամանակ Բեյրութի թիմին իրենց աջակցությունն են ցուցաբերել Անելիք Բանկի աշխատակիցները` բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի գլխավորությամբ։

Անելիք Բանկում նշել են, որ հաղթող է ճանաչվել Բեյրութի թիմը, որը բիթլիսցիների նկատմամբ առավելության է հասել 65-53 հաշվով։

«Նախ Անելիք Բանկի ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու թիմերին էլ մեզ նման հրաշալի տոն պարգեւելու համար եւ սրտանց շնորհավորել Բեյրութի թիմին տպավորիչ եւ արժանի հաղթանակի կապակցությամբ։ Իրոք, տպավորված ենք այս հիանալի խաղով, որը վայել է այս գեղեցիկ մարզաձեւին` բասկետբոլին։ Նշեմ, որ բանկը մեծ ուրախությամբ է միացել այս համահայկական տոնին` ստանձնելով Բեյրութի բասկետբոլի տղամարդկանց թիմի հովանավորչությունը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այս քայլը պատահական չէր, քանի որ Անելիք Բանկի 100% բաժնետերը լիբանանյան խոշորագույն բանկերից մեկն է՝ «Կրեդիտ Բանկ Ս․Ա․Լ․»-ը: Անելիք Բանկի PR պատասխանատուն հավելել է, որ վերջինս, իր հերթին, հովանավորել է Բեյրութի բասկետբոլի կանանց թիմին:

«Դիտելով այս խաղը՝ կարող եմ փաստել, որ իրոք կայացել է Համահայկական 6-րդ խաղերի առաքելությունը` հայրենիքում միավորելով աշխարհասփյուռ հայության մի ստվար մասին` առաջնորդվելով «Հայաստան-Արցախ-Սփյուռք` միասնություն սպորտով» կարգախոսով»,- ասել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 4441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW