Կառավարությունում քննարկվել է «բաց երկնքի» քաղաքականությունը

05.08.2015 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքի եւ հեռանկարների վերաբերյալ:

Կառավարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակների, ինչպես նաեւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի եւ պետական մարմինների ներկայացուցիչները:

Հանդիպմանն արծարծվել են ՀՀ կառավարության որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է «բաց երկնքի» քաղաքականության իրականացման կոնկրետ գործողությունների ծրագրի եւ ժամանակացույցի մշակումը, հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով համակարգված գործողությունների իրականացումը, զբոսաշրջության ռազմավարության մշակումը եւ այլն:  

Վարչապետը կարեւորել է դոնոր համայնքի հետագա օժանդակությունը բարեփոխումների շարունակական իրականացման, միջազգային փորձագետների ներգրավման եւ մարդկային ռեսուրսների վերապատրաստման գործում:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ օժանդակելու պատրաստակամության համար եւ վստահեցրել է, որ հետեւողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Դիտում՝ 19667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW