Ամերիաբանկը կիսամյակը փակել է զուտ շահույթի աճով

04.08.2015 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 16%-ով եւ 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 398.8 մլրդ դրամ:

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում բանկի պարտավորությունները կազմել են 353.5 մլրդ դրամ` ապահովելով 17%-ի աճ:

Բանկի վարկային ներդրումները մեկ տարվա ընթացքում աճել են 34%-ով եւ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 257 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 25%-ով եւ կազմել շուրջ 94 մլրդ դրամ:

Զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 5%-ով: Հաշվետու ժամանակաշրջանում բանկի գործառնական զուտ եկամուտները կազմել են 10.4 մլրդ դրամ՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 23.8%-ով, այդ թվում կոմիսիոն եւ այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է շուրջ 12%:

«Ամերիաբանկի ընթացիկ տարվա կիսամյակային գործունեության արդյունքները վկայում են, որ բանկը շարունակում է պահպանել առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ֆինանսական մի շարք կարեւոր ցուցանիշներով, մասնավորապես, ակտիվներ, պարտավորություններ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ, վարկային ներդրումներ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 4886

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW