«Կամուրջ» ՈՒՎԿ-ն 2-րդ եռամսյակը փակել է շահույթով

31.07.2015 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն այս տարվա 2-րդ եռամսյակը փակել է շուրջ 140 մլն դրամ շահույթով, իսկ տարվա սկբզբից մինչ այժմ ընդհանուր շահույթը կազմել է շուրջ 350 մլն դրամ:

«Կամուրջ» ՈՒՎԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ շարունակում են աճել նաեւ ընկերության ակտիվները՝ հասնելով 16 մլրդ դրամի, ինչպես նաեւ հաճախորդների թիվը` շուրջ 20 հազ.:

«Մենք կարեւորում ենք այն հանգամանքը, որ ընկերությունը, անգամ ֆինանսական շուկայի համար ներկայիս բարդ իրավիճակի պայմաններում, կարողացել է 2-րդ եռամսյակը ամփոփել բավականին լուրջ շահույթով: Այսուհետ եւս մենք շարունակելու ենք վարկային պորտֆելի, ակտիվների շարունակական աճը՝ զուգահեռ պահպանելով վարկային պորտֆելի ռիսկայնության ցածր մակարդակը»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Նա հույս է հայտնել, որ 2015-ը, ինչպես նախորդ 17 տարիները, ընկերության համար կլինի շահութաբեր տարի:

Դիտում՝ 14610
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW