Հուլիսի 21-ին «ՀայՓոստ»-ն իր առաջին միջազգային բաժանմունքն է բացել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: ՀայՓոստում նշել են, որ ուղիղ առաքման այս ծառայությունը Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորություն է ընձեռում ավելի պարզ եւ արագ կերպով ծանրոցներ ուղարկել իրենց հայաստանաբնակ բարեկամներին եւ ընկերներին:Միաժամանակ՝ «ՇոփԻնԱմերիկա»-ի՝ «ՀայՓոստ»-ի նոր հարթակի շնորհիվ Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան գնումներ կատարել ԱՄՆ-ի խանութներից եւ Գլենդելի նորաբաց բաժանմունքի միջոցով ստանալ այդ գնումները իրենց քաղաքում կամ գյուղում:«ՀայՓոստ Յու Էս Էյ»-ի գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով՝ ընկերությունը մատուցելու է նաեւ դրամական փոխանցումների ծառայություն: «ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունքը Գլենդելի կենտրոնում է՝ Նորթ Բրենդ պողոտայում, եւ զբաղեցնում է 340 քմ տարածք: Tweet Դիտում՝ 13552