Ամերիաբանկը հեռահար ծառայություններից օգտվողների համար գործարկել է Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությունը:Բանկում նշել են, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը բանկի ֆիզիկական անձ հաճախորդները ծառայությանը կարող են միանալ անվճար:Ամերիա Հեռախոսային Բանկինգը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու կատարել մի շարք գործարքներ` զանագահարելով 561111 հեռախոսահամարով եւ համապատասխան հանձնարարական ներկայացնելով Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակցին: Հեռախոսային Բանկինգի միջոցով, մասնավորապես, հնարավոր է իրականացնել ներբանկային փոխանցումներ սեփական հաշիվների միջեւ եւ այլ հաճախորդների հաշիվներին, արտարժույթի անկանխիկ փոխանակում, միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ եւ այլ գործարքներ: Ծառայության միջոցով հնարավոր է նաեւ ստանալ ձայնային տեղեկատվություն բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների ու շրջանառության, վարկերի մնացորդների ու մարման ժամանակացույցի, ավանդների մնացորդների ու կուտակված տոկոսագումարների չափի վերաբերյալ:Ամերիաբանկում հիշեցրել են, որ կոմունալ վճարումներն այսուհետ հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ եւ Ամերիա Մոբայլ բանկինգ համակարգերի, հեռախոսակապի` Ամերիա Հեռախոսային բանկինգի, ինչպես նաեւ Ամերիաբանկի բանկոմատների եւ պարբերական հանձնարարականների միջոցով (լրացնելով կոմունալ վճարումների պարբերական գանձման հայտ` կոմունալ վճարումները յուրաքանչյուր ամիս ավտոմատ կերպով գանձվում են): Tweet Դիտում՝ 4308