Հունական բանկերն այսօր վերաբացվել են երեքշաբաթյա ընդմիջումից հետո, սակայն իշխանությունների կողմից Հունաստանում կապիտալի շարժի նկատմամբ սահմանված վերահսկողությունը դեռ ուժի մեջ է:«Կապիտալի նկատմամբ վերահսկողությունն ու կանխիկ միջոցների ստացման սահմանափակումները կպահպանվեն, սակայն մենք նոր փուլ ենք մտնում, որը, հուսով ենք, մեզ կվերադարձնի նորմալ իրադրության»,- ասել է Հունաստանի բանկերի միության ղեկավար Լուկա Կատսելին: Ինչպես հաղորդում է BBC-ն, Հունաստանում դեռ կանխիկ միջոցների ստացման լուրջ սահմանափակումներ են գործում: Վերջին երեք շաբաթների ընթացքում հույներն իրենց հաշվից օրական կարող էին առավելագույնը €60 կանխիկացնել: Ներկայում այս սահմանափակումից բացի՝ գործում է շաբաթական €420-ի կանխիկացման սահմանափակում: Սա կատարվել է բանկոմատների մոտ մարդկային հերթերը նվազեցնելու նպատակով. այժմ հույները հարկադրված չեն ամեն օր գումար կանխիկացնել:Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին եվրոգոտին Հունաստանի հարցով համաձայնություն էր ձեռք բերել. երկիրը շարունակելու է մնալ եվրոգոտում եւ առաջիկա 3 տարում ստանալու է €86 մլրդ օգնություն: Tweet Դիտում՝ 2989