Հայկական Visa քարտերի 70 տոկոսը ակտիվ օգտագործվում են արտասահմանում եւ միայն 30-ը` երկրի ներսում
13.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 13 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանում Visa International-ի տարեկան առեւտրային շրջանառությունը կազմում է $16 միլին դոլար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր հայտնել է ԱՊՀ երկրներում Visa International-ի տարածաշրջանային մենեջեր Սվետլանա Գեորբելիձեն` ելույթ ունելաով Երեւանում “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” միջազգային միջբանկային համաժողովում:
Visa-ի ընդհանուր տարեկան շրջանառությունը Հայաստանում հասնում է $ 100 միլինոն դոլարի, իսկ քարտերի քանակը` 68 հազարի:
Visa համակարգի անդամ բանկերն են 7 հայկական բանկեր. ACBA Credit Agricole, ”Անելիք“, “Առեկսիմբանկ”, “ՎՏԲ-Արմենիա բանկ”, “Կոնվերսբանկ”, “HSBC բանկ Հայաստան” եւ “Յունիբանկ“:
Visa համակարգի քարտերից Հայաստանում առավել տարածված են Visa Classic քարտերը` 48 % եւ Visa Electron` 47 %, իսկ Visa Gold եւ Visa Business քարտատերերի թիվը կազմում է ընդհանում թվի 4.9 եւ 0.1 %:
Սետլանա Գեորբելիձեն նշել է, որ հայկական Visa քարտերի 70 տոկոսը ակտիվ օգտագործվում են արտասահմանում եւ միայն 30-ը` երկրի ներսում:
Խոսելով Հայաստանում Visa International-ի նպատակների մասին` Սվետլանա Գերոբելիձեն նշել է, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել Visa քարտերի ընդունման ցանցը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: