Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը:Ինչպես նշել են Անելիք Բանկում, հավելվածի միջոցով բանկի «Բանկ-Հաճախորդ» ծառայությունից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք այսուհետ կարող են օպերատիվ կերպով իրենց սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով ստանալ հաշվի շարժի, ավանդների եւ վարկերի ընթացիկ կարգավիճակի, վարկերի մարումների գրաֆիկի, կատարված գործառնությունների, փոխարժեքների, իրենց մոտակա բանկոմատների եւ բանկի մասնաճյուղերի մասին տեղեկատվությունը։ «Anelik Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է մեր բանկի «Բանկ-Հաճախորդ» համակարգի հետ, որից օգտվող հաճախորդները կարող են առանց լրացուցիչ գրանցման, իրենց իսկ անունով եւ ծածկագրով մուտք գործել բջջային հավելված, բեռնել այն համապատասխան օնլայն խանութից ամբողջովին անվճար (App Store, Google Play Store) եւ ակտիվացնել իրենց հեռախոսում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Նա հիշեցրել է, որ Անելիք Բանկը 2015թ. նշում է «իր քառորդդարյա հոբելյանը եւ ծառայությունների բազմաբանությամբ, արդիական եւ հարմարավետ բանկային պրոդուկտների ներդրմամբ, մինչեւ տարվա վերջ այդ կապակցությամբ հաճելիորն զարմացնելու է իր բոլոր հաճախորդներին»: «Anelik Mobile Banking-ը եւս մի հարմարավետ գործիք կարող է դառնալ մեր հաճախորդների համար: Այս հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ եւ հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 3887