ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձել է ռուսաստանյան ՄՏՍ-բանկի Տնօրենների խորհրդի անդամ: Այս տեղեկությունը տեղադրված է բանկի պաշտոնական կայքում: Բանկի կայքում չի հաջողվել տեղեկատվություն գտնել այն մասին, թե երբ է Արթուր Բաղդասարյանը ստանձնել Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը: «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն այսօր Մեդիամաքսի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվել է ՄՏՍ-բանկի տնօրենների խորհրդի անդամ:«Այս պահին այլ մանրամասներ տրամադրել չեմ կարող, բայց տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»,- ասել է Արթուր Միսակյանը: Նրա խոսքերով, այս պաշտոնում ընտրվելը չի խանգարի Արթուր Բաղդասարյանին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: «Ինչպես արդեն հայտնի է, ամիսներ առաջ Արթուր Բաղդասարյանն ընտրվել էր «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: Նա նաեւ հայաստանյան մի քանի բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահ է: Ուստի այս նոր պաշտոնը համատեղելու խնդիր չկա»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 21211