Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների տարեկան ծավալը կազմում է 700-800 մլն դոլար

12.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Դրամական փոխանցումների տարբեր համակարգերի միջոցով դեպի Հայաստան իրականացվող մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը կազմում է 700-800 մլն դոլար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասել է “Անելիք” դրամական փոխանցումների համակարգի ղեկավար Արմեն Ղազարյանը` “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” երրորդ միջազգային միջբանկային համաժողովի բացման մամլո ասուլիսում:

Ուկրաինական “ՊրիվատԲանկի” դրամական փոխանցումների եւ չեկային գործարքների դեպարտամենտի ղեկավար Իգոր Բոգդանովը հայտնել է, որ Ուկրաինայից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ամսեկան ծավալը կազմում է 5 միլիոն դոլար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW